Կեսգիշերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ գլխավորեց Ծննդյյան տոնի պատարագը։ Այսօր ամբողջ կաթոլիկ աշխարհը ավելի քան 100 երկրներում նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը։
Պատարագը սկսվել է Աստծո գալուստը ավետող լուրով, այնուհետև ղողանջեցին Սուրբ Պետրոսի տաճարի զանգերը։ Հռոմի պապը Հիսուսի ծննունդը խորհրդանշող տիկնիկը դրել է խորանի մոտ, ինչից հետո աշխարհի տարբեր ծայրերից տասը երեխաներ ծաղիկներ են դրել այնտեղ։
Այսօր կեսօրին Հռոմի պապը հանդես կգա ավանդական «Urbi et orbi» (քաղաքին և աշխարհին) ելույթով, որի ժամանակ կավետի ուրախալի լուրը։