Փոքրիկ տղան դարձավ օրվա հերոս՝ բարձրանալով Սբ Պետրոսի հրապարակում տեղադրված բեմը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ողջունելու համար: Տղան Ֆրանցիսկոսի կողքին մնաց, երբ պոնտիֆիկը և Հռոմի պապի ընդունելությանն արժանացած հյուրերը ելույթ էին ունենում:
Սբ Պետրոսի հրապարակում հավաքվածները այս տեսարանին ականատես եղան «Ընտանիքի օրվա» շրջանակներում: Այս օրվա առիթով Հռոմի պապը ընդունելություն էր կազմակերպել աշխարհի տարբեր երկրներից ժամանած կաթոլիկ ընտանիքների համար:
Փոքր տղան իր տեղից վեր կացավ և մոտեցավ Ֆրանցիսկոսին ողջունելու, երբ Հռոմի պապի առջև ելույթ էին ունենում իտալական Լամպեդուզա կղզու բնակիչները և ծովային ճանապարհով Իտալիա հասած ներգաղթյալները: