տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապն իր պապամոբիլի հնարավորությունները ցուցադրել է արգենտինացի ծանոթ հոգևորականին (տեսանյութ)

Հռոմի պապն իր պապամոբիլի հնարավորությունները ցուցադրել է արգենտինացի ծանոթ հոգևորականին (տեսանյութ)

202
0

Untitled

Սուրբ Պետրոսի տաճարի հարակից տարածքում տեղի ունեցող Հռոմի Պապի և կաթոլիկ հովվի ավանդական հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մի դրվագ, որի մասնակիցն այն կհիշի ամբողջ կյանքի ընթացքում:

Catholic News Service-ի կողմից տարածված տեղեկության համաձայն` հավաքված հավատացյալների կողմից Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մի քանի անգամ լսել է կոչ իր ուղղությամբ, եւ ճանաչել է այն հնչեցնողին՝  իր արգենտինացի վաղեմի ծանոթին և հրավիրել իր մոտ: Այնուհետև Հռոմի Պապը բարձրացրել է նրան իր մեքենայի մեջ և շարունակել ընթացքն իր ծանոթ հոգևորականի հետ միասին:

Պարզվել է, որ Հռոմի Պապի կողմից նման պատվի արժանացած հոգևորականը Ֆաբիան Բաեզն է, ով ծառայում է Բուենոս Այրեսի եկեղեցիներից մեկում, որտեղ Ֆրանցիսկոս 1-ը մինչև Հռոմի Պապ դառնալը ծառայում էր որպես արքեպիսկոպոս:

Ավելի ուշ հոգևորականը Twitter-ի իր էջում գրել է. «Պատրաստվում եմ փոխել կենսագրականս… Խեղճ մի հոգևորական, ով Հռոմի Պապի հետ միասին հայտնվեց պապամոբիլում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here