տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապն Իտալիայի նախագահին այցելել է սեփական ավտոմեքենայով

Հռոմի պապն Իտալիայի նախագահին այցելել է սեփական ավտոմեքենայով

220
0

201309130845-201309130845-no_copyright_pope1-

Իտալիայի նախագահին առաջին այցելության ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը ժամանել է սեփական Ford Focus մեքենայով` առանց ավանդական ոստիկանական ուղեկցության: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:

Բոլորը զարմացել են, երբ Հռոմի պապի մեքենան մոտեցել է նախագահական նստավայրին առանց ոստիկանների և ձայնազդանշանային ուղեկցության: Սա Հռոմի պապի նոր քաղաքականության շարունակությունն է, երբ նա ստիպում է հոգևորականներին հրաժարվել ավելորդ շռայլություններից:

Դեռ Արգենտինայում արքեպիսկոպոս եղած տարիներին Ֆրանցիսկոսը երթևեկում էր հանրային տրանսպորտով, ինչպես նաև ապրում էր փոքր բնակարանում, թեպետ, ի պաշտոնե հնարավորություն ուներ օգտվելու բազմաթիվ առավելություններից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here