տուն Լուրեր Հռոմի պապն ընդունել է Կառլոս Տևեսին

Հռոմի պապն ընդունել է Կառլոս Տևեսին

224
0

32263

Թուրինի «Յուվենթուսի» արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսն իր ընտանիքի անդամների հետ միասին հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Ինչպես տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, 29-ամյա հարձակվողն ազգությամբ արգենտինացի Հռոմի պապին է նվիրել իրեն պատկանող 10 համարի մարզաշապիկը:

Հավելենք, որ մարզաշապիկի վրա ինքնագրեր են թողել «Յուվենթուսի» բոլոր ֆուտբոլիստները։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Տևեսն անցկացրել է 12 հանդիպում և խփել վեց գնդակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here