տուն Լուրեր Հռոմի պապն ընդգծել է Մանդելայի դերը ապարտեիդի ռեժիմի դեմ պայքարում

Հռոմի պապն ընդգծել է Մանդելայի դերը ապարտեիդի ռեժիմի դեմ պայքարում

322
0

967788454

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ օրը ընդգծել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի դերը ապարտեիդի ռեժիմի դեմ պայքարում, հաղորդում է France Press-ը։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է Մանդելայի ներդրումը «նոր Հարավային Աֆրիկայի ձևավորման» գործում և հույս հայտնել, որ նրա օրինակը կոգեշնչի՝ շարունակելու պայքարը «հանուն արդարության և համընդհանուր բարօրության»։

Հիշեցնենք. Մանդելան մահացել է հինգշաբթի օրը Յոհանեսբուրգի իր տանը 95 տարեկան հասակում։ Նա ՀԱՀ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն էր։ Ապարտեիդի ռեժիմի դեմ պայքարի համար նա 27 տարի բանտում էր անցկացրել։ 1993 թ. Մանդելան դարձել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here