Հռոմի պապ Ֆրանցսիկոս Առաջինը երեկ «հայհոյել է», իտալերենով ճառի ժամանակ caso բառի փոխարեն, որը նշանակում է «օրինակ», կարդալով cazzo, որը հայհոյանք է և նշանակում է «տղամարդու առնանդամ»։
Ֆրանցիսկոսի այս սայթաքումն Ուկրաինային վերաբերող ճառի ժամանակ արագ տարածվել է համացանցում։ Իսկ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարի դիմաց հավաքված մարդիկ զարմացած նայել են մեկը մյուսին՝ փորձելով հասկանալ, թե արդյոք ճիշտ լսեցին, թե ինչ ասաց Հռոմի պապը։