Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Հորդանան, որտեղից կսկսի իր եռօրյա շրջագայությունը Մերձավոր Արևելքով:
Մայրաքաղաք Ամմանում պապը ժամերգություն կանցկացնի մարզադաշտում, ապա կհանդիպի սիրիացի փախստականների հետ: Դրանից հետո կաթոլիկ հովվապետը կմեկնի Իսրայել և Հորդանան գետի արևմտյան ափ:
Այցի պաշտոնական նպատակ է համարվում ուղղափառ եկեղեցու հետ կապերի ամրապնդումը: Բայց ԶԼՄ-ները կարծում են, Ֆրանցիսկոս պապը կփորձի օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում առկա լարվածությունը մեղմելու համար:
Ճանապարհորդության ընթացքում կաթոլիկների առաջնորդին կուղեկցեն մուսուլման և հուդայական հոգևորականներ (պապի ընկերներն իր հայրենի Արգենտինայից): Դրանով նա հույս ունի բարելավել Սուրբ հողի վրա ապրող քրիստոնյաների, մուսուլմանների և հրեաների միջև եղած հարաբերությունները: