տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը հիշեցրել է Բուենոս Այրեսում տեղի ունեցած պայթյունի զոհերի մասին

Հռոմի պապը հիշեցրել է Բուենոս Այրեսում տեղի ունեցած պայթյունի զոհերի մասին

106
0

Vatican Pope

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բուենոս Այրեսի հրեական կենտրոնի վրա կատարված հարձակման զոհերի համար արդարություն է պահանջել: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:

20 տարի առաջ Իրանի աջակցությամբ «Հեզբոլլահ» խմբավորման գրոհայինների կողմից տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով 85 մարդ էր զոհվել: Անցյալ տարի Իրանն ու Արգենտինան պայմանավորվել էին ստեղծել անկախ հանձնաժողով, որ կհետաքններ այդ ահաբեկչության պատճառները: Թեհրանը մինչև հիմա հերքում է իր մասնակցությունն ահաբեկչությանը:

Այս ողբերգական իրադարձությունների տարելիցի առիթով կաթողիկ աշխարհի առաջնորդն, ով այդ տարիներին Բուենոս Այրեսի օժանդակ եպիսկոպոսն է տեսաուղերձ է ձայնագրել: Դրանում Հռոմի պապը ականապատ ավտոմեքենայի պայթեցումը բնութագրել է իբրև խենթության դրսևորում: