Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Հարավային և Հյուսիսային Կորեաներին կոչ է արել ներել միմյանց, քանի որ նրանք մեկ ժողովուրդ են, մեկ ընտանիք։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Ներումը դուռ է, որը կհանգեցնի հաշտեցման, չնայած նրան, որ դա կարող է անհնարին, ապակառուցողական և երբեմն՝ զզվելի թվալ», — ասել է Հռոմի պապը Սեուլի Մենդոն եկեղեցում ելույթի ժամանակ։ «Բոլոր կորեացիները քույր և եղբայր են։ Նրանք մեկ ընտանիքի անդամ են, մեկ ժողովրդի», — նշել է Ֆրանցիսկոսը։
Հռոմի պապը եկեղեցում հավաքվածներին կոչ է արել աղոթել, այդ թվում՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեին, որպեսզի երկխոսության նոր հնարավորություններ ստեղծվի երկրների միջև և հարթվեն տարաձայնությունները։