Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը կոչ է արել դադարեցնել Սիրիայի քաղաքացիական պատերազմը: Այս մասին գրում է L’Unità-ն` տեղեկացնելով, որ Հռոմի պապը նման հայտարարություն արել է Սբ. Ծննդյան տոնին նվիրված Urbi et Or` քաղաքին և աշխարհին ուղղված ամենամյա ելույթում:
Ֆրանցիսկոս Առաջինը կոչ է արել ամբողջությամբ ապահովել Սիրիայի բնակչության հումանիտար օգնության տրամադրումը` նշելով, որ «պատերազմը ապականել է շատ մարդկանց ճակատագրեր»:
Նա ողջունել է արաբա-իսրայելյան հակամարտության կարգավորման առաջընթացը: