Հռոմի պապ Ֆրանսիցկոս Առաջինը ավագ հինգշաբթի լվացել և համբուրել է 12 հաշմանդամների ոտքերը, ովքեր խորհրդանշել են Հիսուսի 12 առաքյալներին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Այս արարողությունը տեղի է ունեցել Հռոմի վերականգնողական կենտրոններից մեկում։ Ավանդության համաձայն՝ այս օրը Հիոսուս Քրիստոսը լվացել է իր 12 առաքյալների ոտքերը՝ այդպիսով ցույց տալով եղբայրության և հնազանդության օրինակ։
Արարողությունից հետո Ֆրանցիսկոսն ասել է․ «Այն ժառանգությունը, որը մեզ թողել է Քրիստոսը, նրանում է, որպեսզի ծառայենք մեկս մյուսին», — ասել է նա։
Արարողությանը մասնակցած հաշմանամները եղել են 16-86 տարեկան։ Նրանց մեջ եղել է նաև Իսլամ դավանող մի տարեց մարդ։