տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը դարձել է առաջին հոգևորականը, ով տեղ է զբաղեցրել Չինաստանի ամենազդեցիկ...

Հռոմի պապը դարձել է առաջին հոգևորականը, ով տեղ է զբաղեցրել Չինաստանի ամենազդեցիկ մարդկանց լավագույն տասնյակում

175
0

detail_1363250588

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը դարձել է առաջին հոգևորականը, ով տեղ է զբաղեցրել Չինաստանում ամենազդեցիկ տասը մարդկանց ցուցակում։ Այս վարկանշային աղյուսակը կազմվել է Չինաստանում միջազգային պրեսս-ֆորումի մասնակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքում։

Վատիկանի Fides լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հռոմի պապը, փաստորեն, առաջին հոգևորականն է, ով արժանանում է նման պատվի։ Վարկանշային աղյուսակում Հռոմի պապը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Ընդ որում, այս ցուցակում տեղ են զբաղեցրել այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իրանի նախագահ Հասան Ռուհանին, Ռուսաստանի նրա գործընկեր Վլադիմիր Պուտինը, ՀԱՀ-ի նախկին առաջնորդ Նելսոն Մանդելան, Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here