Հռոմի պապ Ֆրանցիսկոսը արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսին,- գրում է Time ամսագիրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ կոչման համար հավակնում էին համաշխարհային այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
Շորթ-լիստում հայտնվել է նաեւ նախկին NSA աշխատակից Էդվարդ Սնոուդենը։
ՌԴ նախագահ Վ. Պուտինի անունը այս տարի չի գրվել այս ցուցակում։ Սակայն նա այդ պատվին էր արժանացել 2007 թվականին՝ ճանաչվելով Տարվա մարդ։