Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը 2011-12 թվականների եկեղեցուց հեռացրել է 400 հոգևորականի, ովքեր մեղադրվել են մանկապղծության մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Վատիկանի կողմից հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ այս թիվը կտրուկ աճել է նախորդ տարիների համեմատ։ Տարիներ շարունակ Վատիկանը թաքցրել է եկեղեցում հոգևորականների կողմից մանկապղծության դեպքերը։ Սակայն գործող Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինն ավելի բաց քաղաքականություն է վարում։