տուն Լուրեր Հռիփսիմե Հակոբյանը` մինչամասունական հղիության ու իր թանկարժեք հարսանեկան զգեստի մասին (տեսանյութ)

Հռիփսիմե Հակոբյանը` մինչամասունական հղիության ու իր թանկարժեք հարսանեկան զգեստի մասին (տեսանյութ)

336
0

1 mh4 

Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող զույգը` Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտիչյանը, վերջերս ամուսնացան: Հռիփսիմեն Life.panaorama.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր հղիության մասին լուրին, պատմել հարսանեկան արարողության, իր ձեռագործ զգեստի, ամուսնուն մատուցած անակնկալի ու իր ապագա ծրագրերի մասին:

-Ինչպե՞ս սկսվեց ձեր սիրո պատմությունը: Որտե՞ղ եք ծանոթացել Մարտինի հետ:

-Մեր պատմությունը սկսվել է հասարակ ընկերությունից: Սկզբում երկուսս էլ քրոջ ու եղբոր աչքով էինք իրար վերաբերվում: Ժամանակի ընթացքում անգամ չհասկացանք ինչպես, բայց մեր զգացմունքները վերափոխվեցին: Քանի որ մենք նույն ասպարեզից ենք, հաճախ էինք իրար հետ շփվում, մինչև մի օր Մարտինը խոստովանեց, որ սիրահարված է ինձ: Բավական երկար ժամանակ ենք ընկերություն արել՝ մոտ երեք տարի, և այս տարի նոր որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները:

-Հարսանիքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե հղի եք: Եր՞բ եք պատրաստվում մայրանալ:

-Այդ լուրերը հավանաբար տարածվել են այն պատճառով, որ ես վերջերս գնումներ եմ կատարում մանկական խանութներից: Մանկական հագուստ կամ պարագաներ գնելու պատճառը քրոջս երեխա ունենալն է: Նրա բալիկը ծնվել է երկու ամիս առաջ: Իսկ ես կմայրանամ, երբ Աստված կամենա: Դա կնոջ ամենացանկալի, գեղեցիկ ու սպասելի պահերից մեկն է, և հղիությունը չեն պլանավորում:

mh2

-Ո՞ւմ պատրաստած հարսանեկան զգեստն եք կրել: Լուրեր են պտտվում, որ այն ձեռքի աշխատանք է:

-Ոչ միայն հարսանեկան զգեստը, այլ նաև ողջ արարողությունը դետալ առ դետալ մշակված է եղել: Հարսանյաց զգեստի պատրաստումը վստահել եմ «Էլսի» հարսանյանց սրահին` Լիաննային: Բավականին բարդ և երկար ժամանակ պահանջվեց զգեստի պատրաստման համար, անգամ իմ պատկերացրած կտորը գտնել չէինք կարողանում: Զգեստը ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, իսկ ոճաբանը, ով պատասխանատու է ոչ միայն հարսանյաց զգեստի, այլ ողջ արարողության համար, Արայիկ Գաբաջյանն է:

-Իսկ որքա՞ն արժեր ձեր հարսանեկան զգեստը:

-Խելամիտ չի լինի ասել, թե որքան արժեցավ այն, սակայն բավական թանկ, քանի որ յուրաքանչյուր դետալը մանրակրկիտ մշակված է եղել:

-Հարսանեկան խնջույքի ընթացքում անակնկալներ եղա՞ն:

-Ես կատարեցի Վահրամ Պետրոսյանի գրած «Հարսի պար» երգը: Մի քանի ամիս շարունակ նախապատրաստել էի այդ անակնկալը Մարտինի համար, որի մասին նա անգամ պատկերացում չուներ: Հարսանիքի օրը միայն Մարտինը իսկապես անակնկալի եկավ և շատ ուրախացավ: Նույն այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու գաղափարը նրան է պատկանում:

-Ինչո՞ւ որոշեցիք պսակադրությունը անցկացնել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում:

-Դեռ մանկուց միշտ երազել եմ հենց այդ եկեղեցում կատարել իմ պսակադրությունը: Երկուսիս համար էլ իմ ցանկությունը ընդունելի եղավ, և որոշեցինք Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում ամուսնանալ:

 

Ամբողջությամբ՝ http://life.panorama.am/hy/news/2013/11/07/hripsime-hakobyan-interviwe-wedding-1/31028

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here