տուն Հասարակություն Արտակարգ ռեժիմով ընթանում են Գյումրու ավտոմաքսատան կառուցման աշխատանքները

Արտակարգ ռեժիմով ընթանում են Գյումրու ավտոմաքսատան կառուցման աշխատանքները

243
0

Գյումրու ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին։ Այս մասին կառավարության նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ տեղավորվո՞ւմ են ժամկետների մեջ, Անանյանը դրական պատասխանե՝ նշելով, որ բացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին, որոշ փուլում, գուցե, 24 ժամյա ռեժիմով աշխատանքները կիրականացնեն, բայց կհասցնեն։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արձանագրում են, որ արտակարգ ռեժիմով ընթանում են Գյումրու ավտոմաքսատան կառուցման աշխատանքները։ Դա հնարավորություն կտա պատշաճ լուծել ավտեմեքենաների մաքսազերծման աշխատանքների հարցը։  

«Հուսով ենք ի վերջո չի պարզվի, որ ՇՄԱԳ պետք է անցնի»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը։

«Իրականում ՇՄԱԳ-ի կարիք եղել է, արել ենք արդեն»,- արձագանքեց Դավիթ Անանյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here