«Դիակիզարանների կառուցումը կարևոր է ոչ միայն հուղարկավորության ծախսերի նվազեցման և համայնքային հողերի խնայման տեսանկյունից, այլև բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության պահպանման առումով։ Օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար»,-ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նաեւ հույս է հայտնել, որ վերջապես Հայաստանում կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան դիակիզարաններ:
Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ Հայաստանում 2020-ին կբացվի 2 դիակիզարան: