տուն Սպորտ Հուսով եմ՝ Հայաստան — Պորտուգալիա խաղին անչափահաս երկրպագուները չեն գա Ռոնալդուի մարզաշապիկներով

Հուսով եմ՝ Հայաստան — Պորտուգալիա խաղին անչափահաս երկրպագուները չեն գա Ռոնալդուի մարզաշապիկներով

84
0

420022_2901045804767_726863112_n

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո 2016-ի որակավորման փուլում միևնույն խմբում մրցելու է Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի և Ալբանիայի հավաքականների դեմ։ Այս կապակցությամբ գրառում է արել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը։

«Շատերն են ՖԲ-ում այս երևույթի մասին նշել, բայց ես էլ կուզենամ անդրադառնամ դրան․․․ Հայաստանը խաղալու է Պորտուգալիայի հետ և հուսով եմ այն պատմությունը չի կրկնվի, երբ մի խումբ անչափահաս (ոչ միայն տարիքով, այլ նաև ուղեղով) երկրպագուհիներ խաղադաշտ էին ներկայացել CR7-ի (Կրիշտիանո Ռոնալդուի — խմբ․) մարզաշապիկով։ Վստահ եմ, որ այս վերջին հաջողությունները պետք է բացառեն խաղադաշտում նման անհարգալից վերաբերմունքը մեր հավաքականի նկատմամբ», -գրել է Պաչաջյանը։