տուն Քաղաքական Հունվարի 15-ին կշարունակվի Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը

Հունվարի 15-ին կշարունակվի Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը

125
0

987829323

Քաղաքական վերլուծաբան և քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի լրագրողներ և ընկերներ, հունվարի 15-ին, ժամը 16:30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում /դատավոր Գագիկ Պողոսյան/ (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ) շարունակվելու է իմ՝ Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը կապված ոստիկանների կողմից իմ դեմ իրականացրած բռնությունների կապակցությամբ քրեական գործի հարուցման մերժման հետ։

Հիշեցնեմ, որ օգոստոսի 1-ն Երևանի քաղապետարանի դիմացից բերման երթարկելու ժամանակ իմ նկատմամբ իրականացվել են բռնություններ, սակայն Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է այս կապակցությամբ հարուցել քրեական գործ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here