Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին մի քանի օրենքներ: Մասնավորապես 70 կողմ, 46 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին նախագիծը: Ըստ այդ նախագծի, հաջորդ տարվա հունվարի մեկից կուտակային կենսաթոշակային համակարգը կդառնա պարտադիր: Ընդունվեց նաև պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման մասին նախագիծը՝ 73կողմ, 37դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
տուն Լուրեր Հունվարի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը կդառնա պարտադիր.ԱԺ-ում ընդունվեց օրենքի նախագիծը