տուն Հասարակություն ՀԾԿՀ նախագահը՝ գազի սակագնի մասին

ՀԾԿՀ նախագահը՝ գազի սակագնի մասին

265
0

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի Գարեգին Բաղրամյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի սակագնին վերաբերող հարցին, ասաց, որ իրենք բանակցում են գազի երկարաժամկետ գնային քաղաքականության շուրջ և 2020-ի «հունվարի 1-ին նոր սակագին չենք կարող ունենալ»։

Բաղրամյանը ներկայացրեց գազի գնի բարձրացման ընթացակարգը, ըստ որի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովն ունի 80 աշխատանքային օր՝ այն ուսումնասիրելու համար, այնուհետև որոշումն ընդունելուց հետո ուժի մեջ է մտնում 30 օր հետո միայն:

«Մենք այսօր բանակցում ենք ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար, եթե ուղղակի գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրության արդյունքում, ու քանի որ արդեն նոյեմբեր ամիսն է, ամեն դեպքում հունվարի 1-ին չենք կարող նոր գին ունենալ»,- ասաց նա և նշեց, որ բանակցում են 5-10 տարվա համար գին ունենալու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here