JATO Dynamic հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ հունիս ամսին Եվրոպայում 4.3 տոկոսով աճել են մարդատար մեքենաների վաճառքը նախորդ ամսվա համեմատ։
Եվրոպայում ամենապահանջվածը Volkswagen Golf-ն է, որի վաճառքն աճել է 7.5 տոկոսով։ Նրան հաջորդում է Renault Clio-ն՝ +12,3 տոկոս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Եռյակը եզրափակում է Ford Fiesta-ն՝ 6.2 տոկոս։
Տասնյակում են նաև՝ Opel/Vauxhall Corsa-ն (+3,5%), Volkswagen Polo-ն (-14,5%), Ford Focus-ը (-3%), Renault Captur-ը (+116%), Peugeot 208-ը (-14,9%), Nissan Qashqai-ը (+4,9%), Opel/Vauxhall Astra-ն (-3,1%)։