Armtimes.com-ը գրում է.
Երկու շաբաթ անց ծնողներն արդեն կկարողանան հայտագրել առաջին դասարան ընդունվող իրենց երեխաներին։ Հունիսի 1-ից սկսվում է առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման առաջին փուլը, որը կտեւի մինչեւ հունիսի 10-ը։ Այս փուլը, սակայն, նախատեսված չէ բոլորի համար, այլ տվյալ հաստատությունում աշխատողների երեխաների եւ նրանց համար, որոնք նույն դպրոցում ունեն սովորող քույր կամ եղբայր։
Հիշեցնենք, որ այն համայնքներում, որտեղ դպրոցը միակը չէ, առաջին դասարանցիների ընդունելությունը տեղի է ունենալու առցանց։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրել է հայտագրման ուղեցույցը։
Վերը նշված խմբերին համապատասխանելու դեպքում հունիսի 1-10-ը պետք է մուտք գործել hayt.emis.am կայք, բացվող պատուհանում ընտրել մարզն ու համայնքը, այնուհետեւ սեղմել «դիտել դպրոցները» կոճակը։ Հաջորդ պատուհանում անհրաժեշտ է ընտրել նախընտրած դպրոցն ու սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում