Ռուսաստանն ընթացիկ ամսվա կեսին ներկայացնելու է հունիսյան գազամատակարարման կանխավճարի հաշիվը, որն ուկրաինական կողմը պետք է մարի մինչև ընթացիկ ամսվա վերջ՝ հունիսին ռուսական գազ ստանալու համար։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
Նրա խոսքերով՝ ընթացիկ տարվա հունիսի 1-ից Ուկրաինա մատակարարվող գազի համար կանխավճարային համակարգ է գործելու։
«Մարտ ամսից սկսած «Ուկրաինայի նավթոգազ» ընկերությունը որևէ վճարում չի կատարել։ Ներկայում ռուսական գազի համար Ուկրաինայի պարտքը կազմում է 3,508 միլիարդ դոլար», — Նովակի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին լրացել է «Գազպրոմին» Ուկրաինայի պարտքը մարելու ժամկետը։