տուն Քաղաքական Միջազգային Հունաստանում քառասունքի ժամանակ փորձել են ճնշել օրենքով գող Էդիկ Ասատրյանին

Հունաստանում քառասունքի ժամանակ փորձել են ճնշել օրենքով գող Էդիկ Ասատրյանին

238
0

yap1

Prime Crime-ին հայտնի է դարձել, որ Հունաստանում «օրենքով հայտնի գող» Գոգի Չիկովանիի քառասունքի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Այդ միջոցառմանը ներկա է եղել նաև ազգությամբ հայ, «օրենքով գող» Էդիկ Օսետրինան (Ասատրյան): Ոմանք կարծում էին, որ այդ միջոցառման ժամանակ հակասություններ ունեցող հանցագործ աշխարհի ներկայացուցիչները կարող են հաշտություն կնքել, սակայն Կախա Ջանգվելաձեի և Էդիկ Օսետրինայի միջև ծագած վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Կախան ծեծել է հայազգի «օրենքով գողին»: Առայժմ հայտնի չէ, թե ինչ քայլեր կձեռնարկի Օսետրինան, սակայն շատերը, ովքեր ներկա են եղել այդ հավաքին և ականտեսն են դարձել այդ վեճի, կարծում են, որ երիտասարդ Կախան պետք է ներողություն խնդրի Էդիկ Օսետրինայից:

Որոշ տեղեկությունների համաձայն, Կախա Ջանգվելաձեին այդ քայլին դրդել է «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here