տուն Լուրեր Հույս ունեն, որ Ծառուկյանն իր խոստումը կկատարի

Հույս ունեն, որ Ծառուկյանն իր խոստումը կկատարի

105
0

gagik-tsarukyan_411

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Գ.Գրիգորյանը 2012թ.-ի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Սա նշանակում է, որ թափուր մանդատը ԿԸՀ-ն, ԱԺ արձանագրությունը ստանալուց, հետո մեկշաբաթյա ժամկետում կտա ԲՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:
Այս պահին այդ թեկնածուն «Գեֆեստ» ՍՊԸ տնօրեն, ԲՀԿ անդամ Սայեն Հայրապետյանն է, սակայն, ինչպես տեղեկացնում են AraratNews.am-ի աղբյուրները, ԲՀԿ-ում բավական թեժ իրավիճակ է այս հարցի հետ կապված: Խնդիրը նրանում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մի քանի հոգու արդեն խոստացել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում իրենք են անցնելու խորհրդարան, և հիմա նրանք սպասում են առաջնորդի տված խոստման իրականացմանը: Մեր տեղեկություններով, երեկվանից որոշ ԲՀԿ-ականներ առաջնորդին հիշեցնում են իրենց մասին  և հույս ունեն, որ այս անգամ նա իր խոստումը կկատարի: