Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունը հունիսի 25-ին հաստատել է կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնող հերթական ծրագիրը:
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով աշխատանքի շուկայում առաջացած դժվարությունների պատճառով սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին:
Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ այն քաղաքացիները`ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից և այդ ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:
Նոր միջոցառման շրջանակներում online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումները կարող են ներկայացվել 2020 թվականի հուլիսի 1-ից։
Վճարման եղանակը անկանխիկ է լինելու: Որոշման ընդունումից հետո, ՊԵԿ-ը եռօրյա ժամկետում կտրամադրի տվյալները, և կմեկնարկի գումարների վճարումը: