տուն Լուրեր Հուդայի ձագերին մեզ մնում է ասել, որ մեր քարավանը գնում է, իսկ...

Հուդայի ձագերին մեզ մնում է ասել, որ մեր քարավանը գնում է, իսկ շունը` հաչում. Վ. Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

205
0

arm138996212549Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ ԶԼՄ-ների կողմից հորինվում և շրջանառության մեջ են դրվում Վարդան Ղուկասյանի անձին և ընտանիքին առնչվող բացահայտ սուտ տեղեկություններ:

Ստից նոր ստեր թխելը, դրանցով սնվելը, հասարակությանն ապակողմնորոշելը, շառով տալը դարձել է «վճարովի« աշխատանք, որը , ցավոք, մնում է անպատիժ:

Պարզ է դառնում, որ նմանօրինակ շինծու նյութերի տարափը և որոգայթներ լարելը ինչ-որ խմբակների նպատակային և հեռահար պատվերն է:

Ասել և վերստին ասում ենք, որ այս ամենի ետևում, հավանաբար, կանգնած են 2007 թվականին Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձն ու 2012 թվականին Կարեն Եսայանի սպանությունն իրականացրած,մինչև կոկորդը արյունի մեջ թաղված մարդասպանները:

Այդ հանցագործությունները այդպես էլ մնում են չբացահայտված:

Իսկ մի քանի ԶԼՄ-ներում տարածվող ինտրիգների հեղինակներն այնքան են սանձարձակվել, որ շարունակում են անտեսել, ճզմել-անցնել բոլոր նորմերն ու օրենքները:

Մենք չէինք արձագանքի լրատվական այս «ակցիաներին», եթե ակնհայտ չլիներ այս ամենը շոուի վերածելու ոմանց հակումը:

Հուդայի ձագերին մեզ մնում է ասել, որ մեր քարավանը գնում է, իսկ շունը` հաչում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here