Դեկտեմբերի 20-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղում հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 10-ամյա տղան ժամը 15.30-ի սահմաններում ճայթիչի հետ անզգույշ վարվելու արդյունքում այրել է իրենց խոտի դեզը` ընտանիքին պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: