տուն Քաղաքական Հայաստան Հորդորում եմ` սպասեն կառավարության առաջիկա հայտարարվող թե փոփոխություններին, թե նոր նախաձեռնություններին. ՊԵԿ...

Հորդորում եմ` սպասեն կառավարության առաջիկա հայտարարվող թե փոփոխություններին, թե նոր նախաձեռնություններին. ՊԵԿ նախագահ

248
0

Կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մամուլի ասուլիսը:

Թեմա` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Դավիթ Անանյանը ներածական մասից հետո պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

ՊԵԿ նախագահն ասաց, որ հարակային արտոնություններ չեն քննարկվում այսօր: Կարող են լինել հարկային արձակուրդներ՝ ելնելով դեպքերի զարգացումներից:

Araratnews.am լրատվականի հարցին՝ «Կան տնտեսվարողներ, օրինակ՝ մթերային խանութներ, որոնց աշխատակիցները աշխատանքը կորցրել են 2020 թվականի մարտի 31-ին, և այս խմբի անձինք ընդգրկված չեն սոցիալական աջակցության ծրագրերում: Հնարավոր չէ արդյոք, որ ՊԵԿ-ը նաև այս անձնաց տվյալները փոխանցի սոցապնախարարություն, որպեսզի վերջիններս նույնպես կարողանան օգտվել աջակցությունից», ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց.

«ՊԵԿ-ը սոցապնախարարություն ներկայացնում է այն անձնաց տվյալները, որոնք կառավարության որոշմամբ հանդիասանում են շահառու: Հետևաբար, շահառու չհանդիսացող կազմակերպությունները կամ հարկ վճարողների մասին տեղեկատվություն սոցապնախարարություն ուղղակի ՊԵԿ-ը իրավասու չէ ներկայացնել»:

Դավիթ Անանյանն ասաց նաև, թե այլ բան է, որ իրենք ամենօրյա ռեժիմով քննարկումների ժամանակ, մանավանդ որ այդպիսի քննարկումների օրակարգ կա, անընդհատ քննարկում են եղած միջոցառումների շահառուների ցանկի կամ շահառուների այս կամ այն խմբի ավելացումը կամ նոր միջոցառումների ընդունումը:

«Ես ուղղակի կհորդորեի, որ սպասեն կառավարության առաջիկա հայտարարվող թե փոփոխություններին, թե նոր նախաձեռնություններին»,- եզրափակիչ մասում ասաց Դավիթ Անանյանը:

Հայկ Մագոյան