տուն Քաղաքական Միջազգային Հորդանանի արքայազնը դարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար

Հորդանանի արքայազնը դարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար

47
0

jordan-s-ambassador-to-un

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան Հորդանանի արքայազն Զեյդ Ալ-Խուսեյնին նշանակել է մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Ավելի վաղ արքայազնը հայտարարել էր այդ մտադրության մասին։ Դա հաստատել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։ Ներկայում արքայազնը զբաղեցնում է ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Նոր պաշտոնին Զեյդ Ալ-Խուսեյնը կնշանակվի սեպտեմբերին, երբ կլրանա ներկայիս գլխավոր հանձնակատար Նավի Փիլայի լիազորությունների ժամկետը։

«Ես կդառնամ առաջին գերագույն հանձնակատարը, ով ներկայացնում է Ասիա մայրցամաքը, ինչպես նաև մուսուլմանական և արաբական աշխարհը», — ասել է Զեյդն իր ելույթի ժամանակ։