ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հորդանանին որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է ընտրել: Հորդանանն այս կարգավիճակով կլինի 2014-2015 թվականներին՝ ԱԽ-ի իր տեղից հրաժարված Սաուդյան Արաբիայի փոխարեն:
Հիշեցնենք, որ ոչ մշտական անդամ-երկրների ընտրությունը տեղի էր ունեցել հոտեմբերին: Ոչ մշտական անդամներ էին ընտրվել Լիտվան, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, Չադը և Չիլին: Սաուդյան Արաբիան գրեթե անմիջապես հրաժարվեց իր տեղից: