տուն Քաղաքական Միջազգային Հովհաննես Պողոս երկրորդի սրբացման օրը հայտնի կդառնա սեպտեմբերի 30-ին

Հովհաննես Պողոս երկրորդի սրբացման օրը հայտնի կդառնա սեպտեմբերի 30-ին

121
0

20130620-104536-414

Հովհաննես Պողոս Երկրորդ Հռոմի պապի սրբացման հանդիսավոր արարողության ժամկետի մասին կհայտարարվի սեպտեմբերի 30-ին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։ Երկուշաբթի օրը կգումարվի Սրբերի հարցերով հանձնաժողովի նիստ, որն էլ կորոշի արարողության օրը։

Բացի Հովհաննես Պողոս երկրորդից, որոշում կընդունվի նաև Հռոմի Պապ Հովհաննես 23-րդի հարցով։ Նախկինում հայտնի էր, որ Հովհաննես 23-րդի և Հովհաննես Պողոս 2-րդի սրբացման արարողությունը կիրականացվի մինչև տարվա վերջ։

Տեղեկացնենք, որ համաձայն կաթոլիկ եկեղեցու կանոնների, սրբերի շարքում դասելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ անձի հետ կապված հրաշք տեղի ունենա։ Հովհաննես Պողոս երկրորդի դեպքում դա կոստառիկացի կնոջ ապաքինումն է ծանր հիվանդությունից՝ շնորհիվ լեհ հոգևորականի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here