ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկությունից հետո մամուլում սկսեց շրջանառվել, թե շուտով աշխատանքից կազատվի նաև վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։ Հովհաննես Մովսիսյանն Araratnews.am-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե վարչապետի հրամանով կազատվի աշխատանքից: «Դա իրականությանը չի համապատասխանում: Մենք աշխատում ենք բնականոն»,- նշեց ՊՈԱԿ-ի ղեկավարը: