տուն Լուրեր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը «կուտակայինի» մասով ամբողջական լուծում չի տալիս. «Դ!եմ եմ» -ի...

Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը «կուտակայինի» մասով ամբողջական լուծում չի տալիս. «Դ!եմ եմ» -ի անդամ

129
0

dem-em

Աշխատավարձից պարտադիր կուտակայինի պահում կատարելու պարտավորությունը դեռեւս մնում է, իսկ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությամբ լուծվում է միայն տույժ-տուգանքների հարցը:

Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է «Դ!եմ եմ» շարժման անդամ, ծրագրավորող Գևորգ Գյորգիսյանը:

«Օրինագծով, որ ներկայացվել է՝ ընդամենը 76-րդ հոդվածն է կասեցվել,  դա նշանակում է, որ չփոխանցելու դեպքում տույժ տուգանք չի լինի, այսինքն պարտավորությունը դեռեւս մնում է գործատուների վրա, եւ հետգայում հնարավոր է, որ ինչ-որ ձեւով այդ գումարները գանձվեն պարտադիր կուտակայինի համար: Քանի դեռ ՊԵԿ ներկայացվող հաշվետվության ձեւը չի փոխվել, այդտեղ հաշվարկվում է գումար եւ հաշվետվությունը գնում է այդպես: Հետեւաբար պարտավորությունը գործատուի վրա մնում է: Դա խնդրահարույց է եւ լուծում չէ»,-ասում է Գյորգիսյանը: