Ինչպես հայտնի է, Երևանի Ազատության պողոտայի հարակից այգին, որը ժամանակին քաղաքի ամենականաչ տարածքն էր՝ վերածվել է օլիգարխ-պաշտոնյաների առանձնատների փողոցի: Այսօր այդ այգու տարածքում առանձնատաներ ունեն նախարարները, պատգամավորները և այլ պետական պաշտոնյաները, իսկ ամենաշքեղ առանձնատան սեփականատերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Արդեն մի քանի շաբաթ է, նախկին այգու տարածքը փողոցի կողմից պարսպապատվում է: Ինչպես երևում է, օլիգարխ-պաշտոնյաները չեն ցանկանում, որպեսզի իրենց հարստությանը «աչքով տան», և այդ պատճառով, իրենց ապարանքները թաքցնում են աղքատ հասարակության աչքերից: