Ռուսական «Եղիր առողջ» հայտնի հեռուստատեսային ծրագրի հեղինակ և հաղորդավար Ելենա Մալիշևան Istagram-յան իր էջում գրել է.
«Այցելեցի հիվանդ Դմիտրիյ Դիբրովին: Տեսքը լավ է: Սեղանին դրված են ռոստովյան թթու, հայկական բրինզա պանիր և շոկոլադե կոնֆետներ: Ձեռքին` բանջո: Նվագում ու երգում է հենց հիվանդանոցում…»,- իր միկրոբոլոգում գրել է հեռուստահաղորդավարուհին:
Նա նաև ընդգծել է, որ Դիբրովը հիվանդի տեսք չունի, սակայն խոստացել է թողնել ծխելը:
Գրառումը մակագրված է «Կազակները չեն հանձնվում» խոսքերով: