Հոնգ Կոնգում լույս տեսնող Wen Wei Po թերթը պատմել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հորեղբոր` Չան Սոն Տխեկի մահվան դաժան մանրամասները; Արդեն տեղեկացրել ենք, որ Չան Սոն Տխեկը մահապատժի էր ենթարկվել իր հակահեղափոխական գործունեության համար: Չան Սոն Տխեկը մեղադրվել էր երկրի տնտեսության անկման մեջ:
Չինական թերթը գրում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հորեղբորը, ինչպես նաև մի քանի այլ պաշտոնյաների, հոշոտել են շները: Նույն աղբյուրի համաձայն` պաշտոնյաները մերկացվել են և նետվել ավելի քան հարյուր քաղցած շների առաջ։ Այդ «հանդիսավոր արարողությանը» հետևել են հյուսիսկորեացի այլ պաշտոնյաներ: