Սիրիական Հոմս քաղաքում ավտոմեքենայի պայթյունի և հրթիռային գնդակոծման հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կառավարական թաղամասում, և ավելի վաղ նշվում էր, որ 45 մարդ զոհվել է, ևս 58-ը՝ վիրավորվել։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ CNN-ը հաղորդել էր, որ Հալեպ քաղաքում Սիրիայի կառավարական օդուժի գնդակոծման հետևանքով 25 երեխա է զոհվել։