տուն Տնտեսական Հողերի օտարումից առաջացած մուտքերը լիարժեք կուղղվեն համայնքային բյուջեներ

Հողերի օտարումից առաջացած մուտքերը լիարժեք կուղղվեն համայնքային բյուջեներ

216
0

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած օրինագիծն Ազգային ժողովի ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Օրենքի նախագծով նախատեսվում է հողերի օտարումից առաջացող մուտքերն այսուհետ ուղիղ և լիարժեք ուղղել համայնքային բյուջեներ։

Աղբյուրը  գրում է, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 106 «կողմ» ձայնով։