Իրաքում անցած հոկտեմբերին բռնությունների զոհ է դարձել 964 մարդ: Այս ամիսն ամենաարյունալին էր 2008 թվականի ապրիլից հետո: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հղում կատարելով Իրաքի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:
Ըստ այդ տեղեկության` սպանվածների մեջ 855-ը խաղաղ բնակիչ է, 65-ը` ոստիկան, 44-ը` զինվորական, 1600 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տարվա սկզբից Իրաքում դավանական դրդապատճառներով իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 7 հազար մարդ, 15 հարզարը վիրավորվել է: