Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 114 դատապարտյալ:
«Նուբարաշեն» ՔԿՀ — 7,
«Արթիկ» ՔԿՀ — 2,
«Վանաձոր» ՔԿՀ — 2,
«Էրեբունի» ՔԿՀ — 56,
«Կոշ» ՔԿՀ — 44,
«Վարդաշեն» ՔԿՀ — 3,
Հոկտեմբերի 8-ին և 9-ին համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 392 դատապարտյալ:
Աղբյուր` justice.am