BoxingScene.com-ը հաղորդում է, որ պրոֆեսիենալ բոքսի մեծ վարպետ, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ, մեր հայրենակից Արթուր Աբրահամը հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կմենամարտի իտալացի բռնցքամարտիկ Ջովանի Դե Կարոլիսի հետ:
«Վերջապես պարզվեց մրցակցիս անունը: Այժմ մարզչիս՝ Ուլի Վեգների հետ տեսանյութերի միջոցով կուսումնասիրենք նրան»,- ասել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վաստակելու համար 2014 թվականին Աբրահամը կմենամարտի Ռոբերտ Շտիգլիցի հետ:
|