Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
«Նուբարաշեն» ՔԿՀ — 4,
«Արթիկ» ՔԿՀ — 1,
«Էրեբունի» ՔԿՀ — 26,
«Կոշ» ՔԿՀ — 2,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ — 6,
«Վանաձոր» ՔԿՀ — 1,
«Աբովյան» ՔԿՀ — 1, (կին դատապարտյալ)
«Հրազդան» ՔԿՀ — 2
Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ: