Հոլիվուդյան դերասան Օրլանդո Բլումը 6 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է կնոջից՝ ավստրալացի սուպերմոդել Միրանդա Քերից,- հայտնում է E! News պորտալը՝ հղում անելով դերասանի ներկայացուցչին։ Զույգը, որ 2-ամյա որդի ունի, հարաբերությունները պաշտոնականացրել էր 2010 թվականին։
«Օրլանդո Բլումի և Միրանդա Քերի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ փոխադարձ համաձայնությամբ իրենք արդեն մի քանի ամիս է՝ միասին չեն։ Չնայած ամուսնալուծությանը, նրանք սիրում, հարգում ու աջակցում են միմյանց՝ որպես իրենց որդու ծնողներ, որպես ընտանիք»,- ասել է Բլումի ներկայացուցիչը։ Բաժանման պատճառները չեն ճշտվում։
Օրլանդո Բլումը ճանաչում է ստացել «Մատանիների տիրակալը» եռերգության, ինչպես նաև «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։ Քերը Victoria’s Secret-ի «դեմքն» էր։