տուն ժամանց Շոու-բիզ Հոլիվուդի ծերուկները հակահարված են հասցրել Մայլի Սայրուսին (տեսանյութ)

Հոլիվուդի ծերուկները հակահարված են հասցրել Մայլի Սայրուսին (տեսանյութ)

196
0

8540

Երգչուհի Մայլի Սայրուսի Wrecking Ball էրոտիկ տեսահոլովակն ԱՄՆ-ում սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ըստ Washington Times-ի՝ հոլովակն այնքան հանրահայտ է դարձել, որ սկսել են կրկօրինակել այն:

Wrecking Ball-ի ամենից արտասովոր նմանակումը 91-ամյա հաղորդավարուհի և դերասանուհի Բեթի Ուայթի մասնակցությամբ հոլովակն է: Առանց երիտասարդ երգչուհու անձն ու կերպարը վիրավորելու, դերասանուհին կրկնօրինակում է տեսահոլովակում երգչուհու կատարած գրեթե բոլոր շարժումները:

Հումորային հոլովակը նկարահանվել է որպես Ուայթի Off Their Rockers հաղորդման գովազդ, որը երկարատև դադարից հետո նորից եթեր է հեռարձակվելու:

Իսկ հայտնի մարզիկ, 60-ամյա Հալկ Հոգանը Սայրուսի կերտած կերպարն օգտագործել է ինքնագովազդի և իր ունակություններն ի ցույց դնելու նպատակով:

Հաջորդ տեսահոլովակի հեղինակներն էլ իրենց տեսանյութում օգտագործել են Wrecking Ball-ի այն հատվածը, որտեղ Սայրուսը լիզում է երկաթե շղթան, որի վրա շենքը փլուզելու նպատակով օգտագործվող գունդն է ամրացված: Ծաղրանկարում հերոսուհին լիզում է ամեն ինչ` խանութի բանաններից մինչեւ ուրիշների սիրեցյալներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here