Հոլիվուդի Universal ստուդիայում էքսկուրսիան իսկական մղձավանջի է վերածվել 12 զբոսաշրջիկների համար, ովքեր 12 ժամի չափ կախված են մնացել «Ամերիկյան բլրակներ» ատրակցիոնի մոտ 45 մետր բարձրության վրա, ինչը հավասար է 15 հարկանի շենքի բարձրությանը: Այս մասին հաղորդել է ամերիկյան Local6 հեռուստաալիքը: Պատասխանատուները հայտարարել են, որ տեղի է ունեցել տեխնիկական խափանում: