Հոլանդացի դիզայներ Իվե վան Էլսենը յուրահատուկ շոկոլադե գորգ է պատրաստել, որն իրենից ներկայացնում է մեծ կտավ՝ ստեղծված բազմապիսի շոկոլադե բատոններից, հաղորդում է kedem-ը:
Տարբեր հերթականությամբ և տարբեր անկյունով տեղադրված շոկոլադե բատոնները նախշեր են ստեղծում: Դրանք էլ հենց զարդարում են անսովոր գորգը: Գորգը ստեղծվել է նիդերլանդական Slokdarm սննդի փառատոնի շրջանակներում: Ոճաբանը շոկոլադե գորգի մտքին հանգել է տարբեր տեսակների հարյուրավոր շոկոլադե բատոնների հավաքածու ստեղծելուց հետո: