Հոգևորականները համոզել են ուժայիններին լքել Կիևի Միխայլովսկայա փողոցը: Այս մասին հաղորդում է LB.ua կայքը։
Inter հեռուստաալիքի լրագրողը ուղիղ եթերում հաստատել է, որ հատուկջոկատայինների 50 հոգանոց ջոկատը հայտնվել է Միխայլովսկայա փողոցում: Սակայն հոգևորականների միջամտությունից հետո նրանք նահանջել են: Լրագրողը նաև նշել է, որ քաղաքի կենտրոնում նկատվում է համացանցի խափանումներ:
Այս պահի դրությամբ հատուկջոկատայինները Մայդանը շրջապատել են մի քանի կողմերից, որոշ տեղերում լսվում են պայթյուններ և կրակոցներ: